Յուրաքանչյուր օր նոր սկիզբ է, հնարավորություն` սկսելու կյանքը նորովի, նոր մտքերով, գաղափարներով` առավոտյան մեկ գավաթ տաք ըմպելիքի ընկերակցությամբ։ Սուրճի սիրահարների համար դա կարող է լինել «Վենդայի» արտադրության թարմ բոված կամ արդեն փաթեթավորված ներկրված սուրճը, իսկ թեյ նախընտրողների համար` ասիական երկրներից ներկրված սև և կանաչ թեյերի հարուստ տեսականուց ցանկացածը։ Ձեր մեկ գավաթ ըմպելիքը քաղցրացրեք եվրոպական և ամերիկյան նուրբ ու փխրուն թխվածքաբլիթներով կամ անուշահամ շոկոլադով, և օրվա սկիզբը արդեն հաջողված է։ «Վենդա» ՍՊԸ համագործակցության քարտեզը բավականին մեծ է։ Սուրճի հումք և թեյ ներմուծվում է Մեքսիկայից, Հոնդուրասից, Նիկարագուայից, Բրազիլիայից, Գվատեմալայից, Կոստա Ռիկայից, Կոլումբիայից, Գերմանիայից, Եմենից, Էկվադորից ,Պերուից, Քենիայից, Ուգանդայից, Եթովպիայից, Վիետնամից, Ինդոնեզիայից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից։ Իսկ արդեն պատրաստի արտադրանքը վաճառվում է տեղական շուկայում և արտահանվում ԵԱՏՄ երկրներ։