+374 (11) 256-511

Ընկերության Մասին

«Վենդա» ՍՊԸ-ն 1990 թ.-ից ի վեր պատիվ ունի հայ գնորդին ներկայացնելու տարբեր աշխարհամասերից ներկրված սուրճ, թեյ, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան քաղցրավենիքի լայն տեսականի։

Ընկերության առաքելությունը

Կազմակերպության առաքելությունն է առաջարկել գնորդին ամենաթարմ և որակյալ սուրճն ու թեյը, որպեսզի դրանք դառնան ոգեշնչման աղբյուր ու տրամադրություն հաղորդեն ողջ օրվա ընթացքում։ Եվ այդ նպատակով հիմնել է սուրճի արտադրություն հենց Հայաստանում, որի համար հումքը ներկրվում է ողջ աշխարհում սուրճ աճեցնող և արտահանող երկրներից։ Թեյը ներմուծում է միայն տարիներ շարունակ անփոփոխ բարձր որակ ապահովող կազմակերպություններից։

Ընկերության հաջողության գրավականը

«Վենդա» ՍՊԸ-ի երկար տարիների հաջող գործունեության երաշխիքը մարդկային ռեսուրսն է, միևնույն գաղափարի շուրջ մեծ նվիրումով աշխատող մարդիկ, որոնք իրենց գործի գիտակ են ու պարբերաբար վերապատրաստվում են Հայաստանում և արտերկրում։ Ընկերության երկար տարիների գործունությունը, հաճախորդամետ դիրքորոշումը, ներկայացվող տեսականու, ինչպես նաև սպասարկման բարձր որակի ձգտումը երաշխավորում են շուկայում «Վենդա» ՍՊԸ-ի կայուն դիրքը, իսկ գնորդների շրջանում` վստահությունը։