Որակյալ հումքը որակյալ արտադրանքի հիմքն է։ Նպատակ ունենալով պահպանել տարիների ընթացքում ձեռք բերած վստահությունը` «Վենդա» ՍՊԸ-ն ներկրում է հատընտիր սուրճ այն երկրների պլանտացիաներից, որտեղ «սև հատիկի» նկատմամբ հարգանքն ու մշակույթը համապատասխանում են իր արժեքներին։ Ահա այդ երկրների ցանկը` Մեքսիկա, Հոնդուրաս, Նիկարագուա, Բրազիլիա, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Կոլումբիա, Պերու, Քենիա, Ուգանդա, Եթովպիա, Հնդկաստան, Վիետնամ, Ինդոնեզիա։ Ներկրված կանաչ սուրճը, շնորհիվ ներդրված գերժամանակակից սարքավորումների , տեսակավորվում է, մշակվում, բովվում, ստանում է իր վերջնական տեսքն ու համը և տեղափոխվում վաճառասրահներ, քանի որ որակն ու թարմությունը առաջնահերթություն է։ Առաջարկվում է ինչպես միատարր, այնպես էլ տարբեր թնդությամբ, բույրով և ուրույն համով արաբիկայի ու ռոբուստայի խառնուրդներից կազմված սուրճի տեսակներ` հարմար օրվա տարբեր ժամերի և տրամադրության։