«ՎԵՆԴԱ»-ն առաջարկում է ձեզ վերցնել գավաթն ու կատարել ընտրություն` սուրճ, թե թեյ։ Սակայն որոշում կայացնելուց առաջ հարկ է ծանոթանալ մեր երկու նախագծերին` «Չայկոֆֆ» և «Թեյդա»:
«Չայկոֆֆ» սուրճի և թեյի մասնագիտացված թվով 11 խանութ սրահները տեղակայված են Երևանի տարբեր հատվածներում։ Այստեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրների պլանտացիաներում աճող արաբիկայի և ռոբուստայի հատիկավոր սուրճի լավագույն տեսակները, ինչպես նաև «Չայկոֆֆ» ապրանքանիշի փաթեթավորված սև և լուծվող սուրճեր։ Առաջին հայացքից դժվար թվացող ընտրությունը հեշտացնելու համար ձեզ կօգնեն «Չայկոֆֆ» խանութ սրահի բարեհամբույր աշխատակիցները, որոնք գիտեն սուրճի ու թեյի մասին ամեն ինչ, և մի փոքր էլ ավելին։
Անգլիական թեյերի այս բրենդը ներկայացնում է ինչպես դասական` սև և կանաչ, այնպես էլ բուսական և բուրավետ թեյերի լայն տեսականի։ Ունենալով վաղ պատմություն և շարունակելով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները՝ «Թեյդա»-ն մեծ ուշադրություն է դարձնում ներկայացվող թեյի տերևների բարձր որակին։ «Թեյդա»-ի տեսականիում առկա են նաև ալկալիզացված կակաո և չոր սերուցք, ինչպես նաև նորույթներ հայկական շուկայում` մեկանգամյա օգտագործման թեյի ֆիլտր-փաթեթներ բաժակի և թեյնիկի համար։